Հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
«Հաշվի առնելով այս առավոտ Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ դադարեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանի սրիկա, ռասիստ, նավթով հարուստ Ալիևի բռնապետությանը»,- ասված է հայտարարությունում: