Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը։ Զոհված ադրբեջանցի զինծառյողների թիվը հասել է 2900-ի:
Խոսքը մինչ 2021-ի հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվել է նաև 14 անհետ կորածի մասին: Նախարարությունը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։