ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը-Azat TV
Եվրահանգրվան

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ո՛չ ճանաչվել է, ո՛չ արժանացել է համարժեք արձագանքի, ո՛չ էլ առավել ևս լուծվել է»։

Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։

ԵԽԽՎ-ն դեռևս 2020թ. հունվարի նստաշրջանին էր ընդունել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իսլանդացի պատգամավորի զեկույցը։

Առանձին հայտարարությամբ ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն «առանձնակի հիասթափություն» է հայտնել Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության` իր լիազորությունների իրականացման ընթացքում զեկուցողի հետ համագործակցության ձախողման, ինչպես նաև՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի համապատասխան, պարտադիր վճիռների շարունակական չկատարման կապակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ