Կորոնավիրուսի պատճառով մարտի 24-ից Ադրբեջանում հատուկ կարանտինի ռեժիմ են մտցնում։
Հատուկ ռեժիմը ենթադրում է, որ փողոցներում 10-ից ավելի մարդկանց գտնվելը արգելվում է։ Տնային կարանտին են պահպանում 65-ից բարձր տարիք ունեցող մարդիկ։
Ադրբեջանի կառավարությանը կից շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 72 դեպք, որոնցից 7-ը հայտնաբերվել է մարտի 23-ին։
Ամբողջ երկրում առողջացել է 10 մարդ, մեկը մահացել է, իսկ 61 մարդ բուժվում է։ Ըստ շտաբի հայտնած տվյալների արակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։