Աշխարհ

Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը սահմանի մի քանի ուղղություններով։

Երկրի ռազմական գերատեսչության պնդմամբ` օգոստոսի 4-ի կեսօրից մինչ կեսգիշեր հայկական ուժերը գնդակոծել են Նախիջևանի Ինքնավար հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ ավանի մերձակայքում գտնվող դիրքերը։

Ըստ ադրբեջանական կողմի, հայկական ուժերը գնդակոծել են Գետաբեկի շրջանի Նովոիվանովկա և Գալաքենդ, Քելբաջարի շրջանի Իստիսու և Յելիջա, Դաշքեսանի Թազաքենդ գյուղերի մերձակայքում տեղակայված ստորաբաժանումների մարտական դիրքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ