fbpx
Աշխարհ

Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել

Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։

Ըստ APA-ի՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։ Հուլիսի 24-ին՝ 03:30-ին, 2 անհայտ անձինք Իրանի կողմից խախտել են Ադրբեջանի սահմանը։ Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել և հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։

Զինված միջադեպի արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել։ Սահմանախախտներից մեկը նույնպես վիրավորվել է. Տարածքը զննվել է, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ, պարկուճներ և փամփուշտներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ