fbpx
Հասարակություն

Ադրբեջանում չեն կարողանում հասկանալ և ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը․ թուրքագետ

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Թուրքագետը ընդգծել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն է ստիպված հայտարարությամբ հանդես եկել և պնդել, որ Հաշիմովը եղել է խրամատում՝ զինվորի կողքին։

«Ադրբեջան անունը կրող արհեստածին պետությունում այդպես էլ չեն կարողանում հասկանալ և ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հիմա էլ պնդում են, որ իրենց գեներալը ոչնչացվել է առաջնագծից 31 կմ հեռավորության վրա, ինչ-որ դավադրության արդյունքում։ Այսօր արդեն Ադրբեջանի ՊՆ-ն է ստիպված հայտարարությամբ հանդես եկել և պնդել, որ Հաշիմովը եղել է խրամատում՝ զինվորի կողքին։

Ադրբեջանի ՊՆ-ն վախենում է ճշմարտությունն ասելուց։ Պարզից էլ պարզ է, որ գեներալը չէր կարող լինել խրամատում, նա կա՛մ պետք ա A կետից տեղաշարժվեր B կետ և այդ ընթացքում ոչնչացվեր, կա՛մ էլ պարզապես մենք խոցել ենք հրամանատարական կետը, որտեղ եղել են գեներալն ու գնդապետը։ Ամեն դեպքում, մեզ համար կարևորն արդյունքն է, թող իրենք որոշեն, թե ինչպես, ոնց»։

https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1152828711763735

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ