Հուլիսի 16-ին, ժամը՝ 14.00-ին Վարշավայում Ադրբեջանի դեսպանության առջև տեղի է ունեցել լեհահայերի ինքնաբուխ հավաք:
Հավաքի նպատակն էր եղել զայրույթն արտահայտելը և Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելը։
Չնայած այն հանգամանքին, որ ինքնաբուխ հավաքը կրել է խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, սովորության համաձայն, մի քանի անգամ ապարդյուն սադրանքի փորձ են կատարել՝ փորձելով խլել հայկական դրոշները, հայկական կողմի մասնակիցներին փորձելով մարմնական վնասներ հասցնել։
Ավելի մանամասն կարող եք տեսնել տեսանյութում:
Տեսանյութը` Fundacja Polsko-Ormiańska-ի: