Երեկ հայկական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝ www.primeminister.am-ը։
Որպես տեղեկության ապացույց ներկայացվում է մի սքրինշոթ, որտեղ երևում է, թե ինչպես են հաքերները կայքը կոտրելուց հետո այնտեղ տեղադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը՝ «Վալդայ 2019» համաժողովում։ Այնտեղ Ալիևը հայտարարել էր, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Հաքերները հենց այսպես են անվանել հրապարակված տեսանյութը։ Նրանք նաև թողել էին հետևյալ գրությունը․ «Կոտրել են Ferid23–ը և LozariuS–ը»։
Նրանք նաև գրել էին «Anti-armenia Team» հաքերային խմբի անունը, որը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդման, գործում է 2011թ–ից։