fbpx
Աշխարհ

Ադրբեջանական SOCAR-ն ու սլովենական Geoplin-ը գազային պայմանագիր են կնքել

Ադրբեջանական SOCAR-ն ու սլովենական Geoplin-ը գազային պայմանագիր են կնքել, որի շրջանակներում Բաքուն կապույտ վառելիք կհասցնի եվրոպական այդ երկիր։

Սլովենիայի էներգետիկայի նախարար Բոյան Կումերը նշել է՝ Ադրբեջանը «գազամատակարարման դիվերսիֆիկացիայի լրացուցիչ հնարավորություն է» և «Եվրամիության կարևոր ռազմավարական էներգետիկ գործընկերը»:

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո Geoplin-ը խզել է ռուսական «Գազպրոմ»-ի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը և 2023 թվականից փորձում է ռուսական վառելիքի պահանջարկը երկրում լրացնել, այդ թվում՝ ալժիրական Sonatrach-ի միջոցով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ