ԵԽ-ն պահանջում է Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Հրապարակող՝

ԵԽ-ն պահանջում է Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Ամենադիտվածներ

Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև՝ պահանջելով Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Բանաձևն ընդունվել է 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով: Փաստաթղթում խստորեն դատապարտվում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության, լրագրողների և ակտիվիստների դեմ: ԵԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել հետապնդումները: Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին՝

Դադարեցնել ադրբեջանական գազից կախվածությունը Կասեցնել 2022թ. էներգետիկ համագործակցության հուշագիրը Սառեցնել ռազմական սարքավորումների արտահանումն Ադրբեջան:

Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին՝ լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր հրամանները, ներառյալ՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանը, որում նշվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձի համար միջոցները: Պատգամավորները նաև պահանջել են ձեռնպահ մնալ ԼՂ-ում հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության ոչնչացումից և պաշտպանել այն:

Բանաձևում նշվում է, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն կունենա լուրջ հետևանքներ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների համար:

Ամենաթարմ