Տեղի է ունեցել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի խորհրդի նիստ, որի քննարկման հիմնական թեման Երևանում կայանալիք տղամարդկանց Եվրոպայի առաջնությունն է եղել և այնտեղ ադրբեջանցի բռնցքամարտիկների մասնակցության հնարավորությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշում է կայացվել չգնալ Հայաստան` պատճառաբանելով բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի մայիսյան ընտրությունները, աշխարհի առաջնությանը ադրբեջանցի բռնցքամարտիկների պատրաստման ծրագիրը և այն: