Ադրբեջանի ԱԳՆ-ի միջամտությամբ խոչընդոտվել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրոների» տպագրությունը, որն կազմակերպվել էր գերմանական EuroSchein Souvenir ընկերության կողմից: Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել այդ առիթով:
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ EuroSchein Souvenir-ը հայկական սփյուռքի աջակցությամբ պետք է տպեր հայկական սիմվոլիկայով այդ հուշաթղթադրամները: «0 եվրոների» վրա լինելու էր «Դեդո-բաբո» («Մենք ենք, մեր սարերը») հայտնի հուշարձանի պատկերը, և գրված էր լինելու «Արցախի Հանրապետություն»:
Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմում-բողոք է ներկայացրել այդ նախագծի դեմ, ինչից հետո ընկերությունը հրաժարվել է իրագործել այդ գաղափարը: