Ադրբեջանի դեսպանը 10 տարա սև խավիար է գողացել

Ամենադիտվածներ

Ադրբեջանի դեսպանը 10 տարա սև խավիար է գողացել

Haqqin.az կայքը տեղեկացնում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դաշգըն Շաքիրովը յուրացրել է Աբու Դաբիի ղեկավար Խալիֆա իբն Զայդ ալ Նահայանային Ադրբեջանի կառավարության կողմից ուղարկված նվերը: Ըստ կայքի՝ խոսքը 10 տարա սև խավիարի մասին է:

Ներկայումս Ադրբեջանի դեսպանատանն աշխատում է հատուկ հանձնախումբ, որը զբաղված է նաև կես միլիոն դոլարի անհետացման հետաքննությամբ: Կան կասկածներ, որ այդ գումարներն էլ են յուրացվել:

Դաշգըն Շաքիրովը բավական փորձառու դիվանագետ է: Նախկինում դեսպան է եղել Աֆղանստանում և Պակիստանում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ