Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ իրականացնող երկրների պաշտպանության նախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը: