Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3170700879632717
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
