Քաղաքականություն

Ադրբեջանը անպատասխան է թողնում միջազգային հանրության բոլոր կոչերը․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին անդրադաձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու Ադրբեջանի քաղաքականությանը։

Նա նշեց, որ ի հեճուկս Կառավարության ու միջազգային հանրության ջանքերի, իրավիճակը սահմանին չի կայունանում։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու միաժամանակ անպատասխան է թողնում խնդիրների քաղաքական և երկարաժամկետ կարգավորման միջազգային հանրության կոչերը։

ՀՀ ղեկավարը հայտարարեց նաև, որ Հայաստանը պատրաստակամ է ցանկացած պահի սկսել բանակցային գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ