fbpx
Հասարակություն

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան` Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական էջից։

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ