fbpx
Աշխարհ

Ադրբեջանում կանխվել է 115կգ թմրանյութ և զենք մտցնելու փորձը

Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները կանխել են 115 կիլոգրամ հերոին և զենք մտցնելու փորձը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղարությանը:

«Մայիսի 4-ին՝ ժամը 23:30-ին, Հորադիզ սահմանային անցակետում` Բայլագանի շրջանի Ահմեդլի գյուղի շրջակայքում նկատվել է, թե ինչպես է ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան մոտենում տարածքին: Դրանից հետո մեքենայից մի մարդ է դուրս եկել: Այն բանից հետո, երբ նա ծառի տակ թաքցված մի քանի կապոց է վերցրել, սահմանապահները նրան հրամայել են կանգ առնել: Սակայն տղամարդը հրամանին չի ենթարկվել և փորձել է փախչել: Այնուամենայնիվ, սահմանապահներին հաջողվել է բռնել նրան: Մեքենայի վարորդին հաջողվել է թաքնվել, ներկայում նրա ինքնությունը պարզվում է, տարվում են որոնողական աշխատանքներ»-, ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ձերբակալվածը Ֆիզուլիի շրջանում ապրող ՌԴ քաղաքացի Մեհդիև Շուքյուր Ասքերօղլուն է:

«Խուզարկման ժամանակ հայտնաբերվել է 115 կգ հերոին, ափիոն, մարիխուանա և մեթամֆետամին, 1 «Pak Retay-11» ատրճանակ, 8 փամփուշտ, 1 փամփշտակալ, «Kral magnum» որսորդական հրացան, «Mahama» տեսակի 19 փամփուշտ»-, նշել են սահմանապահ ծառայությունից:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, իրականացվում է հետաքննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ