fbpx
Աշխարհ

Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները

Ադրբեջանում կարգելվեն արյունակցական կապ ունեցող բարեկամների միջև ամուսնությունները: Դա արտացոլված է Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մեջ, որոնք քննարկվել են Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում։

Արգելվելու են ամուսնությունները եղբայրների և (կամ) քույրերի երեխաների միջև, որոնք ունեն ընդհանուր կենսաբանական պապիկ և (կամ) տատիկ, զարմիկների, զարմուհիների, հորեղբայրների, քեռիների, մորաքույրների և մյուս արյունակից բարեկամների երեխաների միջև:

Նշվում է, որ Ադրբեջանում շատ բարձր է գենետիկ հիվանդությունների ռիսկն արյունակից ազգականների ամուսնության արդյունքում ծնված երեխաների մոտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ