ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ադրբեջանի ՊՆ-ն դեռ երեկ խոստացել էր տեսանյութ հրապարակել Հադրութից, քանի որ իր երևակայական աշխարհում ապրող բռնապետը հայտարարություն էր արել Հադրութի և այլ բնակավայրերի մասին, իսկ փաստերն ամբողջությամբ այլ բանի մասին էին խոսում:
Այժմ, դժվար ձեռքբերված հրադադարից հետո անգամ ադրբեջանական կողմը չի հանդարտվում, շարունակում է խախտել պայմանավորվածությունը: Պետք է շարունակենք զգոն լինել, միասնական, քանի որ թուրք–ադրբեջանական տանդեմը չի հրաժարվում իր նպատակներից:
Փառք Հայոց բանակին, որ ամբողջությամբ տապալում է նրանց նպատակները»:
https://www.facebook.com/HayrapetyanTat/posts/716631199062520
