Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսեց հայ-ադրբեջանական սահմմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին։
Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի։
ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ իրենք փորձում են պարզաբանումներ ստանալ, թե ի՞նչն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել։