fbpx
Աշխարհ

Ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ անիմաստ բանակցություններից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ:

Նախագահն հայտնել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ անիմաստ բանակցություններից, և որ միջնորդները պետք է դա հասկանան»:

«Ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է այս անիմաստ բանակցություններից: Այդ իսկ պատճառով, բոլոր նրանք, ովքեր այս օրերին իրենց միջնորդական առաջարկություններն են անում, թող մտածեն այս մասին, ադրբեջանցի ժողովրդի համբերությունն անսահման չէ»,-հայտարարել է Ալիևը:

Ալիևն ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի և իրենց տեսակետն այս հարցում հաստատուն է:

Այս մասին գրում է trend.az կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ