Ադրբեջանում որոշել են իրանցի 21 բանտարկյալների արտահանձնել Իրան։
Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանը։
Նա նշել է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբոլահիանը այցելել է Ադրբեջան։
Դեսպանն ասել է, որ բանտարկյալները տուն կուղարկվեն մոտ օրերս։ Նրանց թվում նաև 3 կին կա։