Ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 29-ին նախ ժամը 03:00-ի, հետո էլ ժամը 08։40-ի սահմաններում խախտել են հրադադարի պայմանավորվածությունն ու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ կարճատև փոխհրաձգություն է ծավալվել, բայց հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։
ՊՆ-ն հայտնում է հրազենային վիրավորում ստացած մեկ հայ զինծառայողի մասին։
Ժամը 09:30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։