fbpx
Քաղաքականություն

Լաչինի միջանցքի հարցում ևս Ադրբեջանը մենակ չէ, և Թուրքիան աջակցում է նրան. Չավուշօղլու

Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, որ կարող է առհասարակ լինել երկու երկրի միջև։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նրա նշել է, որ ինչպես ցանկացած հարցում, Լաչինի միջանցքի հարցում ևս Ադրբեջանը մենակ չէ, և Թուրքիան աջակցում է նրան: Չավուշօղլուի խոսքով՝ Լաչինի միջանցքում վերջին զարգացումները Հայաստանի անկեղծության ստուգում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ