fbpx
Արցախ

Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. հնչել են կրակոցներ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. փորձել են Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը։

Ի պատասխան սադրանքները դադարեցնելու մասին հայկական զինուժի զգուշացումներին՝ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել, որին հետևել են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները։

Թարմացում.

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ Բերձորում (Լաչին) ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Դա տեղի է ունեցել հենց Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի հետևանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ