Այսօր՝ օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
- Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ սադրիչ գործողությունների համար․ Արցախի ՊԲ
- Ադրբեջանական ԶՈՒ-ը կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
«Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: