Խորապես անհանգստացած եմ այն հանգամանքով, որ Ադրբեջանը շարունակում է իր վրդովեցնող պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության սահմանափակմանը և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն:
Այս մասին X-ի (նախկինում՝ «Twitter») միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
«Սա անընդունելի է»,- գրել է Մենենդեսը՝ կից տարածելով երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին հոդվածը: