ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների հետևանքով ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։
«Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
- Ամեն ինչ անելու ենք, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը․ ՊՆ նախարարի տեղակալ
- Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։