Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոյի ընկերուհին` Եկատերինո Դորոժկան, խոստովանել է, որ բրազիլացի ֆուտբոլիստն իրեն ամուսնության առաջարկ է արել զուգարանում:
Հիշեցնենք, որ Ադրիանոն «Սպարտակ» է տեղափոխվել 2017-ի հունվարին «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակով և մինչև այս տարվա ամառ հանդես է եկել մոսկովյան ակումբում:
«Կարմիր-սպիտակների» կազմում հարձակվողը մասնակցել է 79 հանդիպման, դարձել 25 գոլի հեղինակ, կատարել է 15 գոլային փոխանցում: