Ընտրանի
18:05 02/07/2021

ՀՖՖ դիմաց. UEFA-ից պահանջելով չեղարկել Ադրբեջանում անցկացվող EURO2020-ը

Հուլիսի 3-ին Բաքվում մեկնարկում է #UEFA-ի EURO 2020-ի 1/4 եզրափակչի խաղերը: Այն տեղի է ունենալու մի երկրում, որտեղ կան հայ ռազմագերիներ և ի հեճուկս քաղաքակիրթ աշխարհի ու արևմուտքի ճնշումների ետ չեն վերդարձվում:

Խնդիրը խորապես հասկանալի է: Սկզբից ճնշումներ էին բանեցնում Հայաստանի վրա՝ օգտագործելով որպես պատանդներ, այնհուհետ, միջազգային ճնշումներից հետո, սկսեցին խոսել, թե իրենց ժողովուրդը չի թողնում: Բնականաբար, դա ոչ ադեկվատ մոտեցում է միջազգային հանրության ու մարդասիրության առջև:

Մյուս խնդիրը հայկական կողմի գործողություններն են: Պետական մակարդակով նկատելի է, որ լրջագույն գործընթաց է տարվում տղերքին վերադարնելու համար, սակայն այն բավարար արդյունքների չի հասել: Իհարկե, նուրբ հարց է, բայց արդյո՞ք սա էլ նավթամուղ է, որին չի կարելի «բան ասել» պետական մակարդակով, օրինակ ՀՖՖ-ով, ԿԳՍՄ-ով կամ օրինակ՝ ոչ պետական՝ ֆան ակումբներով: Թե՞ ակումբները մենակ դուրս մեկնելու՝ տոմսեր ստանալու ու խաղերին բարձր «Հայաստան հուփ տուր» գոռալու համար են (մեր ֆան կլուբները, որպես երկրպագուներ լավն են, հարցը դրանում չէ):

Սպորտը հումանիզմի, առողջության, համերաշխության և խաղաղության մասին է և նաև այդ պատճառով ռազմագերիների ազատ արձակումը օրակարգային է Եվրոպայի առաջնության ֆոնին և պետք է բարձրաձայնվի՝ անհապաղ ու առանց նախապայման վերադաձ կազմակերպելու համար: Ալիևի կուլիսային կոկորդիլոսի արդյունքները հետաքրքիր չեն, թե նա պատրաստ է անել, սակայն իրենց ժողովուրդը դեմ է: Դա իր խնդիրն է և իր ժողովրդի, ոչ թե միջազգային նորմերի և հայ ռազմագերիների:

Ինչպե՞ս կարող է Եվրոպայի առաջնությունը տեղի ունենալ մի երկրում, որը սանձազերծում է պատերազմ՝ ներգրավելով սիրիական ահաբեկիչների, միջազգային նորմերը չի հարգում՝ անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված բոլոր սկզբունքներն ու կանոնները, նույնիսկ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության կետերն է անտեսում, ոչնչացնում է պատմամշակութային դարավոր կոթողներ և այլ միջազգային հանցանքներ գործում:

ՀՖՖ-ի դիմաց այսօր, վաղը և խաղերի ամբողջ ընթացքում բողոքի ակցիա պետք է լիներ՝ UEFA-ին ուղղված պահանջով, որպեսզի Ադրբեջանին ստիպեն ազատ արձակել հայ գերիներին՝ խաղերը չդադարեցնլու դիմաց: Սա լավագույն հարթակներից մեկն է, որ ամբողջ աշխարհը իմանա դրա մասին և էլի ուշ չէ, որպեսզի հարցը հնչի հնարավորինս ուժգին և արդյունքն էլ մեծ լինի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ