fbpx
Քաղաքականություն

Հայոց հայրենիք կուսակցությունը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

Հուլիսի 2-ին «Հայոց հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ դիմել է Սահմանադրական դատարան` 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։ Հուլիսի 2-ին դիմում կներկայացնի նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ