Աֆղանստանում նախագահական ընտրություններ են անցկացվում, երկրի ողջ տարածքում անվտանգությունն ուժեղացվել է, թալիբների կողմից սպառնալիքներ են հնչեցվում: Այս մասին հաղորդում է BBC-ը:
Աֆղանական ուժերի տասնյակ հազարավոր զինվորականներ վերահսկում են ամբողջ երկրի անվտանգությունը, քանի որ թալիբները սպառնացել են հարձակում գործել ընտրատեղամասերի վրա:
Երկու անգամ հետաձգված քվեարկությունն անցկացվում է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև խաղաղ բանակցությունների ձախողումից հետո:
Նախագահի պաշտոնում երկու հիմնական թեկնածուներն են գործող նախագահ Աշրաֆ Հանին և վարչապետ Աբդուլլա Աբդուլլան:
Նրանք իրենց պաշտոնները զբաղեցրել են 2014-ին:
Հեռուստաալիքը նշում է, որ հաջորդ նախագահը պետք է ղեկավարի 4 տասնամյակ տևած պատերազմից քայքայված երկիրը: Աֆղանստանում ձգձգված կոնֆլիկտի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել, իսկ տարբեր գերտերություններ շարունակում են իրենց զորքերը մտցնել երկիր :