Մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Նշենք, որ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս Դորմտունդի «Բորուսիա»-ի կազմում։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 26 խաղի և դարձել է 5 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նշենք նաև, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալ»-ին:
