Աֆղանստանի Կենտրոնական բանկը չեղյալ է համարել Աֆղանստանում գործող միակ իրանական բանկի գործունեության արտոնագիրը։ Պատճառն այն է, որ այն չի կատարել Աֆղանստանի կառավարությունից ստանձնած հանձնառությունները: Այս մասին հաղորդում է երկրի Կենտրոնական բանկը:
«Արտոնագիրը հետ է կանչվել «Arian Bank»-ից, քանի որ այս ֆինանսական հաստատությունը չի համապատասխանում օրենքներին և Կենտրոնական բանկի ու Աֆղանստանի կառավարության կանոնակարգերին», – ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում։
Աֆղանստանում աշխատելու իրավունքի արտոնագիրը չեղարկելու մյուս պատճառն այն է, որ Քաբուլի իշխանությունների համաձայն` իրանական բանկը որևէ ներդրում չի կատարում երկրի տնտեսական զարգացման համար:
Նշենք, որ «Arian Bank»-ը 2004 թվականից Աֆղանստանում ֆինանսական գործարքներ է իրականացնում: