Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ խզում է համագործակցությունը հավաքականների տեխնիկական հովանավոր Adidas-ի հետ։ Պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականն էր։
«Adidas-ի հետ մի քանի տարի առաջ կնքած համաձայնության պայմանները չեն բավարարում օրինականության, թափանցիկության և արդարության պահանջներին»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարության հետ։
Տեխնիկական նոր գործընկերը դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ Adidas-ը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հովանավորն էր 1981 թվականից։

