Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
Այս մասին հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ այցի շրջանակներում Աբդոլահիանը հանդիպելու է Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։