fbpx
Քաղաքականություն

Քիչ է մնացել, որ ընկնի մեր hայրենիքի առջև․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին քառատողին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Փաշինյանի որևէ հայտարարություն արժանի չէ բովանդակային պատասխանի: Կուզենայինք ուղղակի բացատրել վարչապետ Փաշինյանին, որը հետևություններ չի արել ծանր պարտությունից, պոեզիայի լեզվով:

Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը՝

Իսկ անարժանը,
Որ կցանկանա խլել մեր hայրենիքը,
Իմացիր՝ նրան քիչ է մնացել,
Որ ընկնի մեր hայրենիքի առջև»:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին և այցելությանը Բաքվում բացված ռազմավարի պուրակ այցելության ժամանակ, ասել էր.

Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի
հոգեհիվանդի մռայլ վանդակից
իրեն հայհոյող խենթ արարածին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ