fbpx
Քաղաքականություն

ԱԳՆ-ի հայտարարությունը Իտալիայի Հայոց ցեղասպանության մասին որոշման վերաբերյալ

Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։

Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ