fbpx
Աշխարհ

Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում է ԱԳՆ-ի կայքը կեղծելու մեջ

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան պնդում է, որ հանրապետության նախարարության կայքը կեղծվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ «Ուկրաինային աջակցությունը թուլացնելուն ուղղված կեղծ հակաարևմտյան քարոզչություն» տարածելու արշավի շրջանակներում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Այն, իբր, հայտարարություն է տարածել «անվտանգության հարկի» մասին՝ Ուկրաինայում մարտերին աջակցելու համար։ Նախարարությունը հայտնել է, որ արագորեն կարողացել է հեռացնել այս կայքը և մյուսները՝ կապ հաստատելով դոմենների անունների վաճառքի համար պատասխանատու ընկերությունների հետ: Բացի այդ, կեղծվել են ֆրանսիական լրատվամիջոցների կայքերը՝ Le Parisien, Le Figaro, Le Monde և 20 Minutes:

«Սա ևս մեկ օրինակ է այն հիբրիդային ռազմավարության, որը Ռուսաստանը հետապնդում է խաղաղ ժողովրդավարական բանավեճի պայմանները խաթարելու և, հետևաբար, մեր ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար», – ասել է Կոլոնան:

Բացի WSJ-ից, կեղծ կայքեր են գրանցվել նաև Իսրայելում: Ըստ The Times of Israel-ի, խոսքը Mako.co.il պորտալի մասին է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ