Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետբ կապերի բաժինը հայտնել է, որ ԱՀ խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանի հետ:
««Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հրավերն ընդունելու համար և ընդգծել նման հանդիպումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական մարտահրավերների և խնդիրների որակական փոփոխությունները, որոնք պահանջում են արագ, օպերատիվ արձագանքում և ճիշտ քայլերի ձեռնարկում:
- Պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի և Հայաստանի անկախությունը․ ԱՀ ԱԺ նախագահ
- ԱՀ ԱԺ նախագահն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիրը
ԱԳ նախարարը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և կարևորել նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը առկա իրողություններում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, արտաքին քաղաքական ճակատում միասնական հանդես գալու և այլ հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
