Հունիսի 30-ից հուլիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։