Մայիսի 23-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 10-րդ փողոցի տներից մեկի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ռ.Ե.-ին (ծնված 1940 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։