fbpx
Հասարակություն

Ահազանգից հետո փրկարարները շտապել են օգնության

Մայիսի 6-ին, ժամը 01:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի 8-րդ և 9-րդ հարկերի բնակարաններից, որոնց բնակիչները բացակայում են, ջրալցվում են հարևան բնակարանի սանհանգույցը և հյուրասենյակը. անհրաժեշտ է օգնություն:

Հետադարձ կապով պարզվել է, որ ջուրը լցվում է նաև մուտքի էլեկտրական հաշվիչների վրա. առկա է հրդեհի բռնկման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցվում են միայն հարևան բնակարանի սանհանգույցը և հյուրասենյակը. հրդեհի բռնկման վտանգ չի եղել:

Փրկարարները նկուղից ժամանակավորապես դադարեցրել են շենքի ընդհանուր ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ