fbpx
Առողջապահություն

ԱՀԿ-ում կորոնավիրուսի տարածման տեմպի նվազում են նկատել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպի նվազում են նկատել։ Ընդգծվել է նաև այն փաստը, որ տեմպի նվազման միտում կա որոշ երկրներում։ Ըստ ԱՀԿ-ի՝ այս ամենը կիրառված միջոցների շնորհիվ է։

Այս մասին հայտարարել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովեն: Նա ասել է,- «Մենք իսկապես տեսնում ենք ամեն օր հայտնաբերված նոր վարակների թվի նվազում։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով, բայց առաջին հերթին պայմանավորված է այն միջոցներով, որոնք երկրները կիրառում են փոխանցման շղթաներն ընդհատելու և նոր դեպքերը կանխելու համար։ Պատվաստանյութերը նույնպես իրենց դերն են խաղում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ