fbpx
Հասարակություն

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00:33-ից 01:36-ն Արմավիրի մարզի Արգինա, Բագարան, Շենիկ, Երվանդաշատ, Արտամետ, Վանանդ, Նոր Կեսարիա, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Մայիսյան, Արաքս (Արմավիր), Մրգաշատ, Հացիկ, Ակնալիճ, Արմավիր, Ամասիա, Արևիկ, Արևադաշտ համայնքների տարածքներում տեղակայված 72 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 14357 կրակոց:

***

Ժամը 00:49-ից 01:20-ն Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուսակն համայնքների տարածքներում տեղակայված 15 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2964 կրակոց:

***

Ժամը 01:34-ից 02:10-ն Արագածոտնի մարզի Կոշ, Ուջան, Փարպի, Ղազարավան, Կարբի համայնքների տարածքներում տեղակայված 10 գազագեներատորային հակակարկ­տային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտան­գավոր 2 ամպ, կատարվել է 1835 կրակոց:

***

Ժամը 03:20-ից 03:45-ը Վայոց ձորի մարզի Գետափ, Ռինդ, Աղավնաձոր, Արենի, Մոզրով համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 972 կրակոց:

Ընդամենը 27 համայնքների գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 20128 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ