Հասարակություն

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Հունիսի 4-ին, ժամը 14:52-ից 17:33-ը Լոռու մարզի Ագարակ, Ամրակից, Աքորի, Գյուլագարակ, Գարգառ, Դսեղ, Այգեհատ, Լեջան, Մեդովկա, Միխայելովկա, Մեծ Այրում, Ճոճկան, Յաղդան, Շնող, Վարդաբլուր, Կողես, Օձուն համայնքների տարածքներում տեղակայված 33 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել չորրորդ կարգի կարկտավտանգավոր երկու ամպ, կատարվել է 27545 կրակոց:

***

Ժամը 16:18-ից 17:33-ը Տավուշի մարզի Արճիս, Բագրատաշեն, Լճկաձոր, Հաղթանակ համայնքների տարածքներում տեղակայված 9 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 500 կրակոց:

***

Ժամը 18:22-ից 19:22-ն Արմավիրի մարզի Արաքս (Վաղարշապատ), Ջրառատ, Երասխահուն, Վարդանաշեն, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Նալբանդյան, Կողբավան, Արտամետ, Շենիկ, Բագարան, Աղավնատուն, Ամբերդ, Լերնամերձ, Դաշտ, Այգեշատ (Վաղարշապատ), համայնքների տարածքներում տեղակայված 76 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության են ենթարկվել առաջին կարգի երկու և երկրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 12761 կրակոց:

***

Ժամը 18:29-ից մինչև 21:05-ն Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Ոսկեհատ, Կոշ, Ույան, Փարպի, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքներում տեղակայված թվով 26 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին և երկրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 6224 կրակոց:

***

Ժամը 18:53-ից 20:42-ը Շիրակի մարզի Մեղրաշատ, Կապս, Բյուրակն, Վահրամաբերդ, Հայկավան, Քեթի, Մայիսյան, Ողջի, Ղարիբջանյան, Մեղրաշեն, Փանիկ, Ախուրյան, Ոսկեհասկ, Գետք, Բասեն, Կամո, Երազգաորս, Ազատան, Գեղանիստ, Մեղրաշեն, Հացիկ համայնքների տարածքներում տեղակայված 50 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 9399 կրակոց:

***

Ժամը 19:35-ից 20:07-ն Արարատի մարզի Նորամարգ, Ջրահովիտ, Մխչյան, Բյուրավան, Կանաչուտ, Այգեստան համայնքների տարածքներում տեղակայված 11 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 2082 կրակոց:

***

Ժամը 20:23-ից 21:57-ը Լոռու մարզի Աքորի, Օձուն, Հագվի, Լեջան, Ագարակ, Վարդաբլուր, Կողես, Յաղդան, Կարմիր Աղեգ, Գարգառ, Ամրակից համայնքների տարածքներում տեղակայված 17 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր երկու ամպ, կատարվել է 2093 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ հետևյալ համայնքների տարածքներում տեղացել է թաց և մանր կարկուտ՝ Լոռու մարզի Արևածագ, Գյուլագարակ, Լեջան, Կարմիր Աղեգ, Կողես, Կուրթան, Յաղդան, Մեդովկա, Միխայելովկա, Վարդաբլուր (պաշտպանվող տարածքներ) և Տավուշի մարզի Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին (չպաշտպանվող տարածքներ):

***

Ժամը 20:53-ից 21:15-ը Շիրակի մարզի Մեղրաշեն, Սպանդարյան համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 700 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ հետևյալ համայնքների տարածքներում տեղացել է թաց և մանր կարկուտ՝ Շիրակի մարզի Կապս, Հովունի (չպաշտպանվող տարածքներ):

***

Ժամը 21:18-ից մինչև 22:37-ն Արարատի մարզի Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Այգավան, Ոսկետափ, Արալեզ, Նոր Կյանք, Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Դվին և Հնաբերդ համայնքների, Մասիս, Վեդի, Արտաշատ քաղաքների տարածքներում տեղակայված թվով 56 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 14604 կրակոց:

***

Ժամը 22:26-ից մինչև 23:14-ը Կոտայքի մարզի Նոր Գեղի, Քանաքեռավան համայնքների տարածքներում տեղակայված թվով 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 1456 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ հետևյալ համայնքների տարածքներում տեղացել է թաց և մանր կարկուտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ