fbpx
Հասարակություն

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ընդամենը 19 համայնքների գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 10793 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների Գեղարքունիքի մարզի Լճափ, Հայրավանք, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Գագարին և Բերդկունք համայնքների չպաշտպանվող տարածքներում տեղացել է կարկուտ:

***

Մայիսի 28-ին, ժամը 14:29-ից 14:49-ը Լոռու մարզի Գարգառ, Լեջան, Վարդաբլուր համայնքների տարածքներում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր և առաջին կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 283 կրակոց:

***

Ժամը 16:00-ից 16:40-ը Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուսակն համայնքների տարածքներում տեղակայված 14 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5069 կրակոց:

***

Ժամը 16:13-ից 16:46-ը Արմավիրի մարզի Արգինա, Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ հա-մայնքների տարածքներում տեղակայված 11 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2275 կրակոց:

***

Ժամը 16:28-ից 16:38-ը Լոռու մարզի Օձուն, Հագվի համայնքների տարածքներում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 255 կրակոց:

***

Ժամը 16:28-ից 16:49-ը Արագածոտնի մարզի ՈՒջան, Կարբի, Օհանավան, Արտաշավան համայնքների տարածքներում տեղակայված 22 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1872 կրակոց:

***

Ժամը 20:12-ից 20:35-ը Վայոց Ձորի մարզի Գետափ, Աղավնաձոր, Արենի համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1039 կրակոց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ