Գարի Լինեկերը կարծիք է հայտնել, թե այսօր Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու դեպքում «Արսենալի» ֆուտբոլիստներն ինչպես կարող են տոնել հաղթանակը.
«Հաճելի կլինի, որ հաղթանակի դեպքում «Արսենալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ մրցանակաբաշխությանը ներկայանա Մխիթարյանի խաղաշապիկով»,- գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում:
Նշենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա այսօր:
